
Լուրեր

Նուբարաշենի պոլիգոնում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել
Today News
14.04.2026 17:01
Ցավալի լուր է ստացվել ՊՆ զորամասերից մեկից։ Նուբարաշենի կրակարաններում (պոլիգոնում) 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանը հրազենային վնասվածք է ստացել։
Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը։ Երիտասարդին փորձել են շտապ հասցնել մայրաքաղաքի հոսպիտալ, սակայն, ցավոք, նա ճանապարհին մահացել է։ Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ, և քննչական մարմինները պարզում են ողբերգության բոլոր հանգամանքները։ Պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել դեպքի վերաբերյալ։
Աղբյուր՝ YerevanTodaynews, twentyfournews, reartsakh