Լուրեր
Վաղը առավոտից Իսակովի պողոտան փակ է լինելու. ինչպե՞ս շրջանցել խցանումները
Ապրիլի 14-ի առավոտյան ժամը 06:30-ից Արմավիր-Երևան ուղղությամբ երթևեկությունը կփոխվի։
Today News
13.04.2026 17:30
Վարորդնե՛ր, զգույշ եղեք և պլանավորեք ձեր երթուղին նախապես։ Ասֆալտապատման աշխատանքների պատճառով Իսակովի պողոտան՝ Արմավիրից դեպի Երևան եկող հատվածը, վաղը առավոտյան ժամը 6:30-ից փակ է լինելու։
Ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։ Խցանումներից խուսափելու համար հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ խնայելով ձեր ժամանակն ու նյարդերը։
Աղբյուր՝ twentyfournews, tertammedia
Share:


