Լուրեր

Զգուշացում. առաջիկա գիշերը սպասվում է ցրտահարություն
Արարատյան դաշտում ու Երևանում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -2 աստիճան
Today News
13.04.2026 18:15
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ի լուսադեմին Հայաստանի մի շարք մարզերում հնարավոր է ցրտահարություն։
Մասնավորապես, Արմավիրի և Արարատի մարզերում, ինչպես նաև Երևանում, օդի ջերմաստիճանը կլինի 0-ին մոտ, իսկ հողի մակերևույթին կարող է հասնել -1․․․-2 աստիճանի։
Ցուրտ է լինելու նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում։ Գյուղացիներին ու այգեպաններին խորհուրդ է տրվում զգոն լինել և հետևել ջերմաստիճանի տատանումներին։
Աղբյուր՝ arajinTV
Share:

