«Իրանցիները զանգել են, ուզում են պայմանավորվել». Թրամփը սենսացիոն բացահայտումներ է արել
ԱՄՆ նախագահը խոսել է Իրանի հետ հնարավոր գործարքի ու Կուբայի «ձախողված» լինելու մասին։
Today News
13.04.2026 18:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանություններն այսօր առավոտյան կապ են հաստատել իր վարչակազմի հետ։ Ըստ Թրամփի՝ «ճիշտ մարդիկ» են զանգել ու ցանկություն հայտնել նոր գործարք կնքելու վերաբերյալ։
«Մենք չենք կարող միջուկային զենք տալ մի խմբի, որը 47 տարի շարունակ ոչինչ չի ստեղծել, բացի քաոսից»,- նշել է նախագահը՝ անդրադառնալով Իրանի վարչակարգին և միջուկային հավակնություններին։
Թրամփը նաև անդրադարձել է Կուբային՝ այն անվանելով «ձախողված պետություն»։ Նա նշել է, որ Իրանի հարցերն ավարտելուց հետո հնարավոր է անդրադառնան նաև Կուբային, որը երկար տարիներ սարսափելիորեն կառավարվել է Կաստրոյի կողմից։ Ըստ նախագահի՝ կուբայական ծագումով ամերիկացիները, ովքեր մեծամասամբ քվեարկել են իր օգտին, տարիներ շարունակ տուժել են այդ բռնապետական համակարգից, թալանվել ու հալածվել են։
Աղբյուր՝ arajinTV

