Լուրեր
Հունգարիան «դեմ է գնում» Բրյուսելին. Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինային ու կշարունակի ռուսական նավթ գնել
Հունգարիայի նոր քաղաքական ուժերը հայտարարում են սեփական շահերի առաջնահերթության մասին
Today News
13.04.2026 19:00
Հունգարիայի քաղաքական դաշտում հետաքրքիր զարգացումներ են։ Երկրի փաստացի նոր վարչապետ Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն արագացված անդամակցությանը և չի պատրաստվում մասնակցել 90 միլիարդ եվրոյի օգնության փաթեթին։
Բացի այդ, Հունգարիան հստակ հասկացրել է, որ շարունակելու է ռուսական նավթ գնել, քանի որ էներգակիրներ կգնի այնտեղից, որտեղ ավելի էժան է։ Սա ցույց է տալիս, որ Բուդապեշտը փորձում է ձևավորել սեփական բալանսը եվրոպական քաղաքականության մեջ՝ չենթարկվելով Բրյուսելի բոլոր թելադրանքներին։
Աղբյուր՝ armgeopolitic
Share:


