

Վլադիկավկազում «Ջերմուկից» մահացած թոշակառուի գործը վերաբացվել է. նոր հանգամանքներ կան
65-ամյա տղամարդը մահացել էր կերակրափողի այրվածքից՝ շշի մեջ քացախաթթու լինելու պատճառով
Today News
13.04.2026 19:00
Ռուսաստանում վերաբացվել է աղմկահարույց քրեական գործը, որը կապված է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի հետ։ Դեպքը տեղի էր ունեցել երկու տարի առաջ Վլադիկավկազում, երբ 65-ամյա մի թոշակառու կրպակից գնված ջուրը խմելուց հետո մահացել էր հիվանդանոցում։
Ի՞նչ էր պարզվել. Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ շշի մեջ ջրի փոխարեն քացախաթթու է եղել, ինչն էլ առաջացրել էր կերակրափողի մահացու այրվածք։ Թեև Քննչական կոմիտեն գործ էր հարուցել, սակայն մեղավորներին այդպես էլ չէին գտել։
Այժմ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ինչի հիմքով էլ որոշում է կայացվել գործին նոր ընթացք տալ և վերսկսել քննությունը։
Աղբյուր՝ MakaryanVahe


