
Լուրեր
Իսրայելի վարչապետը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի հիմքերը քանդված են
Today News
13.04.2026 19:15
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել հերթական կտրուկ հայտարարությամբ։ Նա պնդում է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն միասին «մինչև հիմքերը ջախջախել են» Իրանի ռեժիմը, որը փորձում էր տասնյակ հազարավոր բալիստիկ հրթիռներ ստեղծել։
Մինչ այդ, տարածաշրջանում լարվածությունը չի իջնում։ «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմն էլ իր հերթին պահանջում է Լիբանանից չեղարկել Իսրայելի հետ վաղվա բանակցությունները՝ ասելով, թե «հանձնվել չկա»։
Աղբյուր՝ tertammedia, arajinTV