Լուրեր
Ծաղիկներ ու շնորհավորանքներ ԱԺ-ում. ՆԳ նախարարի ծնունդն է
Ալեն Սիմոնյանը ծաղկեփունջ նվիրեց Արփինե Սարգսյանին, իսկ ընդդիմադիրները խոստացան շատ խիստ չլինել
Today News
14.04.2026 07:15
Այսօր Ազգային ժողովում աշխատանքային օրը սկսվեց տոնական նոտայով։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշում է իր ծննդյան օրը, ինչի կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց հենց դահլիճում։
Նախարարի ծնունդն աննկատ չմնաց նաև ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Գեղամ Նազարյանը կատակեց, թե նման ծաղիկներից հետո դժվար է նախարարին հարցեր տալ, իսկ Գառնիկ Դանիելյանն էլ խոստացավ, որ քանի որ տոնական օր է, կփորձի շատ խիստ չգտնվել նախարարի նկատմամբ։
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews
Share:


