
Լուրեր

Օգտատերերի գրեթե 100%-ը բողոքում է կապի բացակայությունից։
Today News
10.04.2026 09:00
Ռուսաստանում մասշտաբային խափանումներ են սկսվել Telegram մեսենջերի աշխատանքում։ Տեղեկությունների համաձայն՝ հավելվածը գրեթե 100%-ով չի աշխատում, ընդ որում՝ շատերի մոտ այն հասանելի չէ նույնիսկ VPN ծառայությունների միջոցով։
Խափանման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, բայց սա լուրջ խնդիրներ է առաջացրել միլիոնավոր օգտատերերի համար։
Աղբյուր՝ arajinTV