
Լուրեր
Վերահսկողական կոմիտեն ահազանգում է հարյուրավոր միլիոնների վնասի մասին
Today News
10.04.2026 09:46
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում։ ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին՝ ընկերության սեփականատերերի հաշվին նախընտրական փիառ անելու մեջ։
Ըստ հայտարարության՝ աշխատակիցների հետ պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել, ինչի հետևանքով բռնագանձվելու են հարյուրավոր միլիոն դրամներ։ Կոմիտեն պնդում է, որ սա ուղիղ վնաս է հասցնելու սեփականատերերին, իսկ ՔՊ-ն պարզապես փորձում է քաղաքական միավորներ հավաքել այս իրավիճակից՝ վնասելով մասնավոր ընկերության շահերը։
Աղբյուր՝ YerevanTodaynews