
Թրամփն ու Իրանը լեզու են գտել. երկշաբաթյա հրադադար ու բաց նեղուց
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնություն կա, իսկ վերջնական լուծումը սարերի հետևում չէ։
Today News
8.04.2026 04:15
Աշխարհը շունչը պահած հետևում է Վաշինգտոնից ու Թեհրանից եկող լուրերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սա դեռ ամենը չէ. Իրանը պատրաստակամություն է հայտնել երաշխավորել Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը։
Սպիտակ տնից հաստատել են, որ կողմերի միջև ուղիղ շփումներ են գնում։ Թեհրանն արդեն 10 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել, որը հիմք կդառնա բանակցությունների համար։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին հաստատել է՝ երկու շաբաթից նեղուցը բաց կլինի ազատ նավագնացության համար։ Թրամփը վստահ է, որ հակամարտության լուծումը շատ մոտ է։
Աղբյուր՝ twentyfournews, armgeopolitic


