
Լուրեր
Երկրորդ նախագահը կոշտ քննադատության է ենթարկել գործող իշխանությունների գյուղատնտեսական քաղաքականությունը։
Today News
8.04.2026 18:01
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հերթական սուր քննադատությամբ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Ըստ Քոչարյանի՝ իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է գյուղատնտեսության վերջնական ոչնչացմանը։
«Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է՝ մենք այո՛, կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը»,- նշել է երկրորդ նախագահը՝ շեշտելով, որ այս ամենի հետևանքով առաջին հերթին տուժում է հասարակ գյուղացու ապրուստը։
Աղբյուր՝ YerevanTodaynews