
Իսլամաբադը «փակվել է». ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողման եզրին են
Թեհրանը հայտարարում է հրադադարի խախտումների մասին, իսկ Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից
Today News
8.04.2026 18:45
Միջազգային հարթակում իրավիճակը կտրուկ սրվել է։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որտեղ պետք է կայանան ԱՄՆ-Իրան կարևորագույն բանակցությունները, անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվել։ Կառավարական «Կարմիր գոտին» փակ է, իսկ ապրիլի 9-ն ու 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։
Սակայն բանակցությունների ֆոնը հուսադրող չէ։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն խախտել է հրադադարի 10 կետերից 3-ը, ինչը խաղաղության գործընթացն անիմաստ է դարձնում։
Զուգահեռաբար, Դոնալդ Թրամփը քննարկել է իրավիճակը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ ակնարկել էր ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին, քանի որ դաշինքը հրաժարվել է աջակցել Իրանի դեմ գործողություններին։
Աղբյուր՝ twentyfournews, armgeopolitic, tertammedia, RadarARM, YerevanTodaynews


