
Իրանը «հետ ա կանգնում» հրադադարից, իսկ Բեյրութում իրավիճակը սարսափելի է
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է պայմանավորվածությունները, ինչի պատճառով հրադադարն այլևս անիմաստ է:
Today News
8.04.2026 19:00
Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի հույսերը կարծես թե մարում են։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է նախնական համաձայնության 10 կետերից 3-ը, ուստի բանակցությունները շարունակելն անիմաստ է։
Մինչ այդ, Բեյրութում իրավիճակը գնալով վատանում է։ Միայն վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 112 քաղաքացի, իսկ վիրավորների թիվն անցնում է 800-ը։
Մյուս կողմից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում է փրկել իրավիճակը։ Նա հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ՝ շեշտելով Լիբանանում մարտերը դադարեցնելու կարևորությունը։ Փեզեշքիանն էլ իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի դերն այս հարցում շատ մեծ է։
Աղբյուր՝ YerevanTodaynews, military_arm, tertammedia, twentyfournews


