
Լուրեր
Քաղաքապետը հայտարարել է շինհրապարակներում սահմանված կանոնների խստացման մասին
Today News
10.04.2026 05:45
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի որակի խնդրին։ Նա նշել է, որ շինհրապարակներում սահմանված կանոնների պահպանումն այլևս լինելու է խիստ հսկողության տակ։
Ըստ քաղաքապետի՝ փոշու դեմ պայքարը և շինարարական նորմերի պահպանումը առաջնահերթություն են քաղաքի բնապահպանական վիճակը բարելավելու համար։
Աղբյուր՝ RadarARM