Լուրեր
Փաշինյանն Արարատում է. նոր կրթահամալիր ու «ջերմ» գրկախառնություններ
Վարչապետը շրջում է մարզում, լսում բնակիչների խնդիրներն ու ծանոթանում նորակառույց դպրոցի պայմաններին։
Today News
14.04.2026 11:15
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արարատի մարզ։ Պարույր Սևակ բնակավայրում նա ծանոթացել է նորակառույց կրթահամալիրի շենքային պայմաններին, որը կառուցվել է կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակներում։
Այցի ընթացքում բնակիչներից մեկը բավականին հուզիչ է արձագանքել վարչապետի ներկայությանը՝ ասելով. «Փաշինյա՛ն ջան, ես երազել եմ, որ քեզ գրկեմ»։
Վարչապետը նաև զրուցել է մարդկանց հետ սոցիալական հարցերի շուրջ, հետաքրքրվել, թե ինչպես են կարողացել մեքենա գնել ու արդյոք «սև ցուցակների» հետ խնդիրներ չեն ունեցել։
Աղբյուր՝ twentyfournews, arajinTV
Share:



