
Լուրեր

Միգրացիոն ծառայությունը պարզաբանում է, թե ինչպես ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակում:
Today News
14.04.2026 14:30
Եթե Հայաստանում հաշվառում չունեք, բայց չեք ուզում բաց թողնել ընտրությունները, ապա լուծում կա:
Լիազոր մարմնին պետք է դիմում ներկայացնել՝ նշելով, թե քվեարկության օրը որտեղ եք լինելու: Սա թույլ կտա ձեզ ժամանակավորապես ընդգրկվել ընտրողների ցուցակում:
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հիշեցնում է, որ դիմումը պետք է ներկայացնել նախօրոք:
Աղբյուր՝ YerevanTodaynews, RadarARM, arajinTV