
Լուրեր
Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 0 աստիճան
Today News
14.04.2026 14:15
Լևոն Ազիզյանը զգուշացնում է՝ ապրիլի 15-ի լուսադեմին եղանակը կտրուկ կպարզի, ինչի հետևանքով Արարատի մարզում, Արմավիրում և Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան։
Հողի մակերևույթին սպասվում է -1․․․-4 աստիճան ցուրտ։ Նույն իրավիճակն է նաև Արագածոտնի ու Կոտայքի նախալեռնային գոտիներում։ Գյուղացիներին ու այգեպաններին խորհուրդ է տրվում լինել զգոն և հետևել ջերմաստիճանի տատանումներին։
Աղբյուր՝ YerevanTodaynews