
Լուրեր

Գույքի բռնագանձման նոր հայց՝ նախկին նախարարի դեմ. Օհանյանն ասում է՝ թվերը մեծ են:
Today News
14.04.2026 14:45
Հայաստանի դատախազությունը նոր գույքային հայց է ներկայացրել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ։ Իրավապահները պահանջում են բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ։
Օհանյանն արդեն հասցրել է արձագանքել այս նորությանը։ Նա նշել է, որ դեռ պետք է մանրամասն ծանոթանա հայցի բովանդակությանը. «Մեծաքանակ թվեր են գրել, ծանոթանանք, կխոսենք»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Աղբյուր՝ twentyfournews