

Փաշինյանը չի մեկնի Անթալիա. դիվանագիտական ֆորումը կանցնի առանց ՀՀ վարչապետի
Ապրիլի 17-19-ը կայանալիք միջոցառմանը Հայաստանը բարձր մակարդակով ներկայացված չի լինի։
Today News
13.04.2026 20:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է բաց թողնել Անթալիայի դիվանագիտական ֆորումը։ Չնայած սպասումներին ու քննարկումներին, արդեն հստակ է՝ ապրիլի 17-19-ը կայանալիք միջոցառմանը նա չի մասնակցի։
Ինչո՞ւ է սա կարևոր։ Անթալիայի ֆորումը վերջին տարիներին դարձել է տարածաշրջանային կարևոր հարթակ, որտեղ հաճախ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։ Փաշինյանի չմասնակցելը կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ՝ սկսած օրակարգային խնդիրներից մինչև քաղաքական դիրքորոշում։
Հիշեցնենք, որ նախկինում հայկական կողմը տարբեր մակարդակներով մասնակցել է այս հավաքին, ինչը դիտարկվում էր որպես «ֆուտբոլային դիվանագիտության» նոր տարբերակ։ Այս անգամ, սակայն, պատկերը փոխվել է։
Աղբյուր՝ MakaryanVahe



