
Իրանը պատրաստ է. Թեհրանը հայտարարում է հրթիռների ու ԱԹՍ-ների հսկայական պաշարների մասին
Իրանի ՊՆ-ն վստահեցնում է՝ ունեն բավարար սպառազինություն թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության համար։
Today News
13.04.2026 21:30
Իրանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել ռազմաշունչ հայտարարությամբ։ Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ երկիրն արդեն կուտակել է անհրաժեշտ քանակությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ հետագա ռազմական գործողությունների համար։
Իրանի ՊՆ ներկայացուցիչ Ռեզա Թալայինիկը նշել է, որ ռազմավարական պաշարները լիովին ապահովված են։ Ըստ նրա՝ սպառազինությունը թույլ կտա իրականացնել թե՛ արդյունավետ հարձակողական և թե՛ պաշտպանական գործողություններ՝ հակառակորդին ջախջախելու նպատակով։
«Մեր հնարավորությունները թույլ են տալիս շարունակել պայքարն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- հավելել է պաշտոնյան՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի բացակայության ֆոնին սա առաջնահերթություն է։
Աղբյուր՝ military_arm



