
Ներքին կռիվներ ՔՊ-ում և քննադատություն ՊՆ հասցեին. «Իմիտացիա են անում, ոչ թե գործ»
Քաղաքական դաշտում սրվում է քննադատությունը բանակի վիճակի և զինվորների անվտանգության վերաբերյալ։
Today News
7.04.2026 16:45
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լարվածությունը մեծանում է։ Երեկվա ներքին բախումները ցույց են տվել, որ Պաշտպանության նախարարությունում ամեն ինչ հեռու է կարգին լինելուց։ Քննադատների պնդմամբ՝ իրական աշխատանքի փոխարեն նախարարությունում պարզապես գործունեության իմիտացիա են անում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը կոշտ է արձագանքել ստեղծված իրավիճակին՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին. «Դուք անգամ չեք կարողացել ապահովել ոչ մարտական պայմաններում մեր զինվորների կյանքն ու անվտանգությունը, էլ ուր մնաց՝ խոսում եք բանակի բարեփոխումներից»։ Ըստ նրա՝ երկրին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, որը կկարողանա իրական փոփոխություններ իրականացնել։
Աղբյուր՝ twentyfournews


