Live
Թրամփը «կպել է» Իտալիայի վարչապետին. Հռոմի պապի թեման կրկին օրակարգում էԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱրման Ծառուկյանը շարունակում է «քանդել» UFC-ն. հայ մարտիկի հերթական հաջողությունըԼարսը բացվել է թեթև մեքենաների համար, բայց բեռնատարները դեռ պետք է սպասենԷրդողանը սպառնում է զորք մտցնել Իսրայել. Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում էՑավալի լուր ՊՆ-ից. մահացել է զինծառայող Նարեկ ՀակոբյանըԱՄՆ փոխնախագահը Հռոմի պապին հորդորել է զբաղվել բարոյական հարցերովԶեկույց. Արցախցի փախստականները թիրախավորվում են ատելության խոսքի միջոցովԲավրայի անցակետում վիճակը ծանր է. կիլոմետրանոց հերթեր են գոյացել«Նիկոլն ընկնելու է Օրբանի օրը». ընդդիմությունը կանխատեսում է իշխանափոխության սցենարներըԹրամփը «կպել է» Իտալիայի վարչապետին. Հռոմի պապի թեման կրկին օրակարգում էԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱրման Ծառուկյանը շարունակում է «քանդել» UFC-ն. հայ մարտիկի հերթական հաջողությունըԼարսը բացվել է թեթև մեքենաների համար, բայց բեռնատարները դեռ պետք է սպասենԷրդողանը սպառնում է զորք մտցնել Իսրայել. Մերձավոր Արևելքում իրավիճակը թեժանում էՑավալի լուր ՊՆ-ից. մահացել է զինծառայող Նարեկ ՀակոբյանըԱՄՆ փոխնախագահը Հռոմի պապին հորդորել է զբաղվել բարոյական հարցերովԶեկույց. Արցախցի փախստականները թիրախավորվում են ատելության խոսքի միջոցովԲավրայի անցակետում վիճակը ծանր է. կիլոմետրանոց հերթեր են գոյացել«Նիկոլն ընկնելու է Օրբանի օրը». ընդդիմությունը կանխատեսում է իշխանափոխության սցենարները

Մանկական շշերով ակցիա Հակակոռուպցիոնի մոտ. Գոհար Ղումաշյանի ձերբակալությունը աղմուկ է բարձրացրել

Նորածին երեխայի մորը ձերբակալելու որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել. ակցիային միացել է նաև Սամվել Կարապետյանի որդին:

Today News

Today News

14.04.2026 15:15

Լուրեր

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ իրավիճակը բավականին լարված էր։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն Գոհար Ղումաշյանի։ Հավաքվածները ձեռքերում պահում էին կաթով լի մանկական շշեր՝ որպես սիմվոլ այն բանի, որ Ղումաշյանը նորածին երեխա ունի, ով դեռ կերակրվում է կրծքով, բայց մորը միևնույն է ձերբակալել են։

Ակցիայի մասնակիցների թվում էին նաև Նարեկ Կարապետյանն ու Սամվել Կարապետյանի որդին, ովքեր եկել էին իրենց աջակցությունը հայտնելու։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ սա իրավական պետությանը ոչ հարիր քայլ է, և խախտված է համաչափության սկզբունքը, քանի որ հաշվի չեն առնվել մեղմացուցիչ հանգամանքները։ Ըստ ցուցարարների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարզապես վախեցել է իրենց վերջին 40-հազարանոց հանրահավաքից ու հիմա փորձում է ճնշումներ գործադրել։

Էդգար Ղազարյանն իր հերթին իշխանության այս գործողությունները որակել է որպես «խեղճության ու տկարության պոռթկումներ», որոնք միայն բարդացնում են ստեղծված իրավիճակը։

Աղբյուր՝ twentyfournews, tertammedia

Share:

Ավելին