Լուրեր

Լոռիում Nissan-ը գլորվել է ձորը. ՊՆ 4 զինծառայող հիվանդանոցում են
Խոշոր վթար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. մեքենան մի քանի պտույտ շրջվել է:
Today News
9.04.2026 08:00
Լոռու մարզում այսօր առավոտյան սարսափելի վթար է տեղի ունեցել։ Nissan Murano մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կիլոմետրին՝ Լերմոնտովոյի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհից ու մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։
Մեքենայի մեջ եղել են Պաշտպանության նախարարության 4 ծառայողներ։ Նրանց առաջինն օգնության են հասել անցորդներն ու փրկարարները։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդի և տուժածների ինքնությունները։
Աղբյուր՝ MakaryanVahe, twentyfournews, YerevanTodaynews
Share:



