Լուրեր

«Ժամանակին Փաշինյանին ենք ընտրել, հիմա թող մեզ լսեն». լարված վիճակ դատախազության մոտ
Վարորդներն ու ակտիվիստները դժգոհում են, որ իրենց ձայնը տեղ չի հասնում վերևներին։
Today News
9.04.2026 09:45
Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են դատախազության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում և իրենց խնդիրների լուծում։ Մասնակիցներից մեկը նշել է, որ ժամանակին ընտրել է գործող իշխանությանը, քանի որ խոստացել էին՝ «բոլորս վարչապետ ենք», սակայն հիմա իրենց ոչ ոք չի լսում։
«Եթե Դավիթի հետ ինչ-որ բան պատահեց, ձեր խղճի վրա է մնալու»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները՝ դժգոհելով, որ դատախազը հրաժարվել է ընդունել իրենց։ Մարդիկ պատրաստ են մնալ մինչև լույս, մինչև «վերևից բարեհաճեն» գալ ու լսել վարորդներին։
Աղբյուր՝ twentyfournews
Share:



