
Լուրեր
Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին, ում առողջական վիճակը վատացել է
Today News
9.04.2026 09:30
Այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել 18-ամյա Դավիթ Մինասյանին կամ փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Դավիթն ունի ուժեղ գլխացավեր և գլխապտույտներ, անընդհատ քնել է ուզում։
Ցուցարարները վրդովված են, որ շատ հանցագործներ ազատ շրջում են, իսկ երիտասարդին կալանքի տակ են պահում։ Դատախազը հրաժարվել է հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։
Աղբյուր՝ armnationalfront, YerevanTodaynews, twentyfournews