
Լուրեր

Պակիստանը միջնորդի դերում է. սա կարող է լինել կողմերի վերջին հնարավորությունը՝ համաձայնության գալու համար
Today News
11.04.2026 20:45
Իսլամաբադում հենց նոր մեկնարկել է եռակողմ բանակցությունների նոր փուլ՝ Իրանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերի միջև։ Գործընթացն ընթանում է պակիստանցի պաշտոնյաների միջնորդությամբ։
Փորձագետները նշում են, որ սա իրանական կողմի համար թերևս վերջին հնարավորությունն է՝ ընդհանուր հայտարարի հասնելու այս փուլում, հատկապես հաշվի առնելով Միացյալ Նահանգների կողմից առաջ քաշված բավականին կոշտ պահանջները։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների այս փուլը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և հետագա դիվանագիտական հարաբերությունների համար։
Աղբյուր՝ arajinTV