
Հայաստանը դարձել է կամուրջ. 312 հնդիկ ձկնորսներ Իրանից տուն են վերադարձել մեր երկրով
Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ աջակցության համար։
Today News
11.04.2026 21:00
Հայաստանն ու Հնդկաստանը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրական բարեկամությունը ճանաչվում է հենց դժվար պահերին։ 312 հնդիկ ձկնորսներ, որոնք գտնվում էին Իրանում, բարեհաջող տարհանվել են և Հայաստանի տարածքով վերադարձել հայրենիք։
Այս մասին իր X-ի միկրոբլոգում հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և իր գործընկեր Արարատ Միրզոյանին՝ այս գործընթացը հնարավոր դարձնելու համար։
Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արձագանքել է՝ նշելով, որ հայ-հնդկական հարաբերությունները միշտ ամուր են եղել, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ «Վստահ եմ, որ մենք դեռ շատ նման համագործակցությունների ականատես կլինենք», - հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։
Աղբյուր՝ military_arm


