
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցում են. Ղալիբաֆն ու Վենսը սեղմել են միմյանց ձեռքը
Իսլամաբադում բանակցությունների վճռորոշ փուլն է, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները պատմական հանդիպում են ունեցել։
Today News
11.04.2026 21:45
Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական «սառույցը» կարծես սկսում է հալվել։ Իսլամաբադում, Պակիստանի միջնորդությամբ, մեկնարկել են եռակողմ բանակցություններ, որոնք կարող են վճռորոշ լինել տարածաշրջանի համար։ Չնայած Թեհրանից հնչող դժգոհություններին, թե ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցի հարցում անընդունելի պահանջներ է դնում, սա համարվում է կողմերի վերջին հնարավորությունը՝ լեզու գտնելու համար։
Զուգահեռաբար, աշխարհը քննարկում է New York Times-ի տարածած սենսացիոն լուրը։ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն ու ԱՄՆ փոխնախագահ Վենսը ոչ միայն հանդիպել են դեմ առ դեմ, այլև ձեռքսեղմում են ունեցել։ Սա բավականին անսպասելի ու պատմական քայլ է, որը կարող է լիովին փոխել մերձավորարևելյան քաղաքականության վեկտորը։
Աղբյուր՝ MakaryanVahe, RadarARM



