Live
Սփյուռքի զորաշարժը Երևանում. կարևոր քննարկումներ են մեկնարկելՀունգարիայում ընտրական բում է. մասնակցության ռեկորդային ցուցանիշներԲայդենը զգուշացրել է Չինաստանին. «Իրանին զենք տվեցիք՝ խնդիրներ կունենաք»Վեհափառը «կրակեց» իշխանության վրա. Եկեղեցին թիրախում էԱրթուր Դավթյանը արծաթե մեդալ է բերում. մեր մարմնամարզիկը փայլել է ՕսիյեկումՎեհափառ. Եկեղեցին թիրախավորված է իշխանության կողմիցԲլոգեր Տարոն Սարգսյանը բարձրաձայնում է անօթևանների խնդիրըԹրամփ կրտսերը հունգարացիներին կոչ է արել ընտրել Վիկտոր ՕրբանինLufthansa-ի օդաչուները գործադուլ են հայտարարել. թռիչքները վտանգված ենՊատրաստվեք ջերմաստիճանի կտրուկ տատանումների. սկզբում կցրտի, հետո՝ կտաքանաՍփյուռքի զորաշարժը Երևանում. կարևոր քննարկումներ են մեկնարկելՀունգարիայում ընտրական բում է. մասնակցության ռեկորդային ցուցանիշներԲայդենը զգուշացրել է Չինաստանին. «Իրանին զենք տվեցիք՝ խնդիրներ կունենաք»Վեհափառը «կրակեց» իշխանության վրա. Եկեղեցին թիրախում էԱրթուր Դավթյանը արծաթե մեդալ է բերում. մեր մարմնամարզիկը փայլել է ՕսիյեկումՎեհափառ. Եկեղեցին թիրախավորված է իշխանության կողմիցԲլոգեր Տարոն Սարգսյանը բարձրաձայնում է անօթևանների խնդիրըԹրամփ կրտսերը հունգարացիներին կոչ է արել ընտրել Վիկտոր ՕրբանինLufthansa-ի օդաչուները գործադուլ են հայտարարել. թռիչքները վտանգված ենՊատրաստվեք ջերմաստիճանի կտրուկ տատանումների. սկզբում կցրտի, հետո՝ կտաքանա

Իրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում տապալվել են. քիչ է մնացել ծեծկռտուք սկսվի

Իսլամաբադում կողմերը չեն կարողացել լեզու գտնել Հորմուզի նեղուցի ու միջուկային հարցերի շուրջ

Today News

Today News

12.04.2026 08:30

Լուրեր

Իսլամաբադում տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցությունները ոչ միայն արդյունք չեն տվել, այլև ավարտվել են լուրջ սկանդալով։ Ըստ թուրքական աղբյուրների՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ բանագնաց Ուիթքոֆի միջև իրավիճակն այնքան է լարվել, որ գրեթե վերածվել է ֆիզիկական քաշքշոցի։

Հիմնական խնդիրը եղել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։ Թեհրանը պնդում է իր լիակատար իշխանությունը նեղուցում, մինչդեռ Վաշինգտոնը պահանջում է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն լքել է Պակիստանը՝ նշելով, որ համաձայնություն չկա, և դա վատ է հենց Իրանի համար։

Միաժամանակ, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ նեղուցով ռազմական նավերի անցնելու ցանկացած փորձ կարժանանա կոշտ պատասխանի։ Չնայած Պակիստանը առաջարկել էր համատեղ պարեկություն իրականացնել նեղուցում, կողմերը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

Աղբյուր՝ arajinTV, twentyfournews

Share:

Ավելին