

Վեհափառը «կրակեց» իշխանության վրա. Եկեղեցին թիրախում է
Գարեգին Բ-ն իշխող ուժի նախընտրական ծրագիրը հակասահմանադրական է անվանել ու խոսել շինծու մեղադրանքների մասին։
Today News
12.04.2026 14:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բավականին կոշտ հայտարարություն է արել՝ ուղղված գործող իշխանություններին։ Գարեգին Բ-ն երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսօր մեր երկրում Եկեղեցին բացահայտ թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։
Վեհափառի խոսքով՝ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառել է Եկեղեցուն վերաբերող «մերժելի դրույթներ», ինչը նա որակել է որպես հակասահմանադրական քայլ։ «Այս ամենը ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ ու բացահայտ սպառնալիքներով»,- նշել է Կաթողիկոսը։
Չնայած այս ճնշումներին, Վեհափառը վստահ է, որ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունն էլ ու շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, քանի որ այն միշտ եղել է մեր երկրի զորացման ու համերաշխության ջատագովը։
Աղբյուր՝ tertammedia, armnationalfront


