
Լուրեր
Ապրիլի 13-ից օդի ջերմաստիճանը նախ կնվազի 5-7 աստիճանով, ապա կտրուկ կբարձրանա։
Today News
12.04.2026 13:15
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ առաջիկա օրերին եղանակը բավականին անկայուն է լինելու։ Ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի նվազում 5-7 աստիճանով։
Սակայն ցրտին արագ կփոխարինի գարնանային տաքությունը. ապրիլի 15-17-ը, հատկապես ցերեկային ժամերին, ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։
Աղբյուր՝ arajinTV