

Հունգարիայի նոր ուժը. Պետեր Մադյարը խոսել է Մոսկվայի հետ բանակցելու ու զենք չտալու մասին
Հաղթած կուսակցության առաջնորդը դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը և ԵՄ արագացված անդամակցությանը:
Today News
13.04.2026 06:30
Հունգարիայում ընտրություններից հետո նոր քաղաքական իրականություն է սկսվում։ Ընտրություններում հաղթած Պետեր Մադյարը հայտարարել է, որ Բուդապեշտը ստիպված կլինի բանակցել Մոսկվայի հետ։ Ըստ Politico-ի՝ Մադյարը հստակ դիրքորոշում ունի. նա դեմ է Ուկրաինային զենքի մատակարարմանը և ԵՄ-ին նրա արագացված անդամակցությանը։
Միաժամանակ, հայկական տիրույթում ակտիվ քննարկվում է Վիկտոր Օրբանի հեռացումը։ Շատերի կարծիքով՝ հենց Օրբանն էր կրում Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը՝ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու պատճառով, և այսօրվա քաղաքական փոփոխություններով արդարությունը մասամբ վերականգնված է համարվում։
Աղբյուր՝ twentyfournews, YerevanTodaynews



