
Լուրեր

Պատգամավորը կարծում է, որ մայրաքաղաքի կառավարումը տապալված է, իսկ տրանսպորտի վիճակը՝ աղետալի
Today News
13.04.2026 11:45
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կոշտ քննադատության է ենթարկել Երևանի քաղաքային իշխանություններին։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը միայն կարողանում է քաղաքացիներին տուգանել ու կալանավորել, բայց իրական խնդիրները մնում են չլուծված։
«Մայրաքաղաքի կառավարումը տապալված է»,- ասում է պատգամավորը՝ շեշտելով, որ տրանսպորտային բարեփոխումները ձախողվել են, իսկ քաղաքացիներին «բեռ» որակելն ու գետինը մտնելու կոչեր անելն ուղղակի անընդունելի է։
Աղբյուր՝ YerevanTodaynews