
Տնտեսություն

Էջմիածինը հայտարարում է, որ վարչապետի կողմից նշանակված «եկեղեցականը» իրականում կարգալույծ է ու իրավունք չունի ներկայացնել Եկեղեցին։
Today News
13.04.2026 12:00
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին որոշումներից մեկին։ Խոսքը Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոս) «Ներման հարցերի հանձնաժողովի» անդամ նշանակելու մասին է։
Էջմիածնից շեշտում են, որ այս նշանակումը ոչ միայն անօրինական է, այլև բացահայտ ոտնձգություն Եկեղեցու դեմ։ Պարզվում է՝ Սարոյանը կարգալույծ է արված և չի կարող ներկայացնել Հայ Առաքելական Եկեղեցին առանց Վեհափառի օրհնության։ Մայր Աթոռը պահանջում է վերացնել այս կեղծ տեղեկությունը պաշտոնական փաստաթղթերից։
Աղբյուր՝ YerevanTodaynews