

Էջմիածինը «կատաղել է». Փաշինյանի նոր նշանակումը որակվել է որպես ապօրինի ոտնձգություն
Մայր Աթոռը պահանջում է չեղարկել կարգալույծ արված հոգևորականի նշանակումը պետական հանձնաժողովում
Today News
13.04.2026 11:45
Լուրջ սկանդալ է հասունանում կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև։ Պարզվում է՝ վարչապետի որոշմամբ «Ներման հարցերի հանձնաժողովում» Եկեղեցու ներկայացուցիչ է նշանակվել Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը), ում Մայր Աթոռը վաղուց կարգալույծ է արել։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից խիստ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ այս քայլը հերթական ոտնձգությունն է Եկեղեցու ինքնավարության նկատմամբ։ «Կարգալույծ հռչակված անձը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ էլ բարոյական տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ։
Եկեղեցին պահանջում է վարչապետի որոշումից հեռացնել այդ «կեղծ տեղեկությունը» և հարգել սահմանված կարգը։
Աղբյուր՝ twentyfournews



