Լուրեր

ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ նվազել է. Ռոմանոս Պետրոսյանը թվեր է հրապարակել
2026-ի առաջին եռամսյակում սեփական կարիքների համար օգտագործված հոսանքի ծավալը նվազել է շուրջ 2.5 մլն կՎտ.ժամով։
Today News
14.04.2026 09:30
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալները։ Ըստ այդմ՝ ՀԷՑ-ի վարչական շենքերում և ենթակառուցվածքներում սեփական կարիքների համար սպառվել է 4,86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։
Համեմատության համար նշենք, որ 2025-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 7,38 մլն կՎտ.ժամ։ Սա նշանակում է, որ համակարգում էական խնայողություններ են արվել։
Share:


