
Լուրեր
18-ամյա Դավիթի մայրը պահանջում է փոխել որդու կալանքը, իսկ արցախցիները բողոքում են ատելության խոսքի դեմ։
Today News
14.04.2026 10:00
Այսօր ՀՀ դատախազության շենքի մոտ միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում։ Մի կողմում մայրերն են՝ «Բոլորս Դավիթ Մինասյան ենք» պաստառներով։ Նրանք պահանջում են ազատ արձակել կամ փոխել 18-ամյա Դավիթի խափանման միջոցը։
Մյուս կողմում արցախցի տղամարդիկ են, ովքեր եկել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու երկրում տիրող ատելության խոսքի դեմ։ Նրանց խոսքով՝ հասարակության մեջ պառակտում սերմանողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Աղբյուր՝ armnationalfront