
Լուրեր
Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Լոռու մարզից, որտեղ ձյան առատ տեղումներ են սկսվել։
Today News
10.04.2026 08:16
Չնայած օրացուցային գարնանը, Լոռու մարզում այսօր իսկական ձմեռ է։ Մարզի տարբեր հատվածներում առատ ձյուն է տեղացել, ինչը զարմացրել է բնակիչներին։
Հայտնի օդերևութաբան Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է տեղումների ուժգնությունը։ Վարորդներին և բնակիչներին հորդորում են զգոն լինել, քանի որ եղանակային պայմանները կարող են դժվարացնել երթևեկությունը։
Աղբյուր՝ YerevanTodaynews