Լուրեր
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը․ նա 2 ամսական երեխա ունի
Ընդդիմադիրներն ահազանգում են՝ իշխանությունը կանանց դեմ է պայքարում, բերման ենթարկվածների թվում ևս մեկ կին կա։
Today News
14.04.2026 13:30
Այսօր իրավապահները բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Ըստ տեղեկությունների՝ նրան ձերբակալել են ինչ-որ «անհեթեթ» հոդվածով, բայց ամենացավալին այն է, որ Գոհարը 2 ամսական փոքրիկ ունի։
Կուսակիցները սա որակում են որպես վախկոտ քայլ՝ պնդելով, որ իշխանությունը սկսել է կանանց դեմ կռիվ տալ։ Հայտնի է դարձել նաև, որ Ղումաշյանի հետ միասին ևս մեկ կին է բերման ենթարկվել։ Նրանք այս պահին գտնվում են Հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ շուտով փաստաբաններն ու աջակիցները կհավաքվեն։
Share:


