Լուրեր

Չես վճարո՞ւմ, տրանսպորտը չի շարժվի. Երևանում նոր «մեթոդներ» են առաջարկում
Երևանի տրանսպորտի վճարումների հարցը նոր թափ է ստանում. վարորդներին հորդորում են կանգնեցնել մեքենան
Today News
13.04.2026 06:15
Երևանում տրանսպորտի վճարումների հետ կապված իրավիճակը գնալով սրվում է։ Նոր հնչող կոչերի համաձայն՝ վարորդներին ու պատասխանատուներին հորդորում են լինել ավելի վճռական։ «Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»,- ասվում է հրապարակված տեսանյութերում։
Առաջարկը պարզ է՝ եթե ուղևորը չարամտորեն հրաժարվում է վճարել սահմանված սակագինը, ապա վարորդը պետք է պարզապես կանգնեցնի տրանսպորտը և պահանջի՝ կա՛մ վճարել, կա՛մ իջնել։ Ըստ նախաձեռնողների՝ սա միակ տարբերակն է կարգուկանոն հաստատելու համար։
Աղբյուր՝ twentyfournews
Share:



