Լուրեր
ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանի «Սևերստալ» գործարանի վրա
Վոլոգդայի մարզում անօդաչուները հարվածել են արդյունաբերական գոտուն:
Today News
13.04.2026 10:15
Ռուսաստանի Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել։ Կեսօրին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Սևերստալ» արդյունաբերական գոտու վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ եղել են հարվածներ, որոնք ֆիքսվել են տեսախցիկների կողմից։ Տարածված տեսանյութերում երևում է պայթյունի պահը։ Դեռևս հստակ տեղեկություններ չկան տուժածների կամ հասցված նյութական վնասի չափի մասին։
Աղբյուր՝ arajinTV
Share:



