
Լուրեր

Փարիզում քննարկվել են արցախցիների իրավունքներն ու ՀՀ իշխանությունների քայլերը
Today News
13.04.2026 16:15
Արցախի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմում։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը եղել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը, բայց խոսակցությունը միայն դրանով չի սահմանափակվել։
Մասնակիցները խիստ մտահոգություն են հայտնել ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծված ոտնձգությունների վերաբերյալ։ Ըստ ներկաների՝ սա լուրջ հարված է ազգային արժեքներին, և պետք է ամեն ինչ անել եկեղեցու դիրքերը պաշտպանելու համար։
Աղբյուր՝ armnationalfront