
ԱՄՆ-ն ստիպված «թոշակի անցած» ինքնաթիռներն է հետ բերում. Իրանի հարվածները լուրջ վնասներ են տվել
68 տարեկան ինքնաթիռները նորից օդ կբարձրանան. ամերիկյան ավիացիան Իրանի ու Իրաքի երկնքում մեծ կորուստներ ունի
Today News
12.04.2026 21:00
Ամերիկյան ռազմաօդային ուժերը բավականին բարդ կացության մեջ են հայտնվել։ Ինչպես հայտնում է Bild-ը, Իրանի հետ կապված հակամարտության գոտում ունեցած մեծ կորուստների պատճառով ԱՄՆ-ն ստիպված է եղել պահեստներից հանել ու շահագործման հանձնել 68 տարվա հնության KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։
Իրավիճակը սկսեց սրվել դեռ մարտին, երբ Իրաքի արևմուտքում ամերիկյան նմանատիպ մի ինքնաթիռ կործանվեց, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր 6 անդամները զոհվեցին։ Բայց սա դեռ ամենը չէ. Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազայի վրա Իրանի հարձակումներից հետո ևս 5 ինքնաթիռ շարքից դուրս է եկել հենց գետնի վրա։
Հիմա ամերիկացիները փորձում են արագ լրացնել այդ բացը։ Արիզոնայի «ինքնաթիռների գերեզմանոցից» արդեն հանվել են առնվազն երկու հին մեքենաներ, որոնցից մեկը 68 տարեկան է։ Դրանք տեղափոխվել են Օկլահոմա՝ վերանորոգման ու թարմացման համար, որպեսզի հնարավոր լինի նորից օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ։
Աղբյուր՝ military_arm

