
ԱՄՆ-ն սկսում է Իրանի ծովային շրջափակումը. վաղվանից ելումուտը կարգելվի
Ապրիլի 13-ից CENTCOM-ը կարգելափակի իրանական բոլոր նավահանգիստները՝ անկախ նավի պատկանելիությունից
Today News
12.04.2026 21:30
Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրով՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ապրիլի 13-ին, ժամը 10:00-ից սկսած, սկսում է Իրանի լիակատար ծովային շրջափակումը: Այս որոշումը վերաբերում է բոլոր այն նավերին, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ կամ դուրս գալիս այնտեղից:
Ամերիկյան կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջափակումը կիրառվելու է անխտիր բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք կփորձեն առևտուր անել Իրանի հետ Արաբական և Օմանի ծոցերի միջոցով: Սա նշանակում է, որ Իրանի ծովային տնտեսությունը հայտնվում է լուրջ վտանգի տակ:
«ԱՄՆ զինվորականները չեն խոչընդոտի այն նավերի ազատ տեղաշարժին, որոնք Հորմուզի նեղուցով գնում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ», - հստակեցրել են ամերիկյան բանակում՝ փորձելով խուսափել համաշխարհային առևտրի լիակատար կոլապսից:
Այս պահին բոլոր նավատերերին զգուշացվել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին և կապ պահպանել ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ՝ հնարավոր միջադեպերից խուսափելու համար: Իրավիճակը տարածաշրջանում ծայրաստիճան լարված է:
Աղբյուր՝ military_arm

