Կատակագույք
«Եթե պատերազմ ընտրեք՝ կպայքարենք». Իրանը նոր «դաս» է խոստանում
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ իրենք որևէ սպառնալիքի չեն ենթարկվելու:
Today News
12.04.2026 18:15
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ուղղված երկրի հակառակորդներին։ Նրա խոսքով՝ եթե կողմերը գան տրամաբանությամբ, Իրանը նույնպես տրամաբանությամբ կպատասխանի, բայց պատերազմի ընտրության դեպքում պատասխանը լինելու է շատ ավելի ցավոտ։
«Մենք չենք ենթարկվի որևէ սպառնալիքի։ Եթե նրանք կրկին փորձության ենթարկեն մեր կամքը, մենք նրանց ավելի մեծ դաս կտանք»,- նշել է Ղալիբաֆը։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել հատկապես Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Աղբյուր՝ RadarARM
Share:



