
ԱՄՆ-ն շրջափակում է Իրանը․ Թուրքիան փորձում է «մեջ ընկնել»
Պարսից ծոցում ավելի քան 15 ամերիկյան ռազմական նավեր են կուտակվել, մինչդեռ Անկարան բանակցությունների հույս ունի
Today News
13.04.2026 17:15
Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Ըստ The Wall Street Journal-ի հաղորդած տվյալների՝ ԱՄՆ զինված ուժերի ավելի քան 15 ռազմական նավեր, այդ թվում՝ ավիակիրներ ու հրթիռակիրներ, արդեն տեղում են՝ Իրանի լիակատար շրջափակումն իրականացնելու համար։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը խիստ զգուշացրել է բոլոր նավատերերին՝ շրջափակումը վերաբերելու է բոլոր երկրների նավերին, որոնք կփորձեն մտնել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից։ Զուգահեռաբար, Թուրքիան հայտարարում է, թե ջանքեր է գործադրում Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցություններ սկսելու համար, սակայն ռազմական ներկայության նման աճը հուշում է, որ Վաշինգտոնն այս պահին դիվանագիտությունից ավելի շատ ուժի լեզվին է հակված։
Աղբյուր՝ twentyfournews
