Լուրեր
101-ամյա գյուտարարն ու Ավինյանի անակնկալը. Երևանը նոր հերոս ունի
Տիգրան Ավինյանը հյուրընկալվել է Սերգեյ Տերյանին ու նրան հանձնել «Էրեբունի-Երևան 2800» մեդալը
Today News
13.04.2026 17:15
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր այցելել է 101-ամյա Սերգեյ Տերյանին՝ շնորհավորելու նրա տպավորիչ հոբելյանը։ Տերյանը պարզապես երկարակյաց երևանցի չէ. նա տեխնիկական գիտությունների թեկնածու է և գյուտարար, ով իր ողջ մասնագիտական կյանքը նվիրել է գիտությանն ու ազգային արժեքների պահպանմանը։
«Նրա անցած ուղին արժանի է խորին հարգանքի և գնահատանքի»,- նշել է Ավինյանը։ Քաղաքապետը գիտնականին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալով՝ ընդգծելով նրա ներդրումը մեր քաղաքի ու գիտության զարգացման գործում։
Աղբյուր՝ RadarARM
Share:
