
Լուրեր
Վարչապետը խոստանում է լուծել տարիների խնդիրները, բայց քաղաքացիները բողոքում են թանկացումներից
Today News
11.04.2026 11:31
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Վանաձորում նա հայտարարել է, թե կառավարությունը լուծում է տասնամյակներով կուտակված խնդիրները:
Սակայն այցն առանց միջադեպերի չի անցել: Տեղի բնակիչներից մեկը տեսախցիկների առաջ դժգոհել է, որ մինչև թոշակների բարձրանալը գներն արդեն այնքան են թռել, որ մարդիկ չեն կարողանում ապրել. «Ժողովրդին կուտ են տալիս»,- ասել է նա:
Մեկ այլ հուզիչ դրվագում մի կին մոտեցել է վարչապետին՝ ներկայանալով որպես նրա հանգուցյալ բարեկամ Աշոտ Փաշինյանի կինը, նշելով, որ ամուսնու երազանքն է եղել տեսնել նրան:
Աղբյուր՝ RadarARM, YerevanTodaynews, twentyfournews