Լուրեր

ԱՄՆ-ն ու Իրանը սկսել են բանակցել. Թեհրանը «կարմիր գծեր» է քաշել
Բանակցություններն ընթանում են անուղղակի՝ Պակիստանի միջնորդությամբ
Today News
11.04.2026 12:30
Պակիստանում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Թեհրանն արդեն ներկայացրել է իր պայմանները, որոնք անվանել է «կարմիր գծեր»։
Իրանի պահանջների թվում են՝ վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, սառեցված ակտիվների ապասառեցում և երկարատև հրադադար։ Թեև ուղիղ շփում դեռ չկա, կողմերը հաղորդագրություններ են փոխանակում Պակիստանի վարչապետի միջոցով։
Դոնալդ Թրամփն արդեն արձագանքել է՝ նշելով, որ շուտով պարզ կդառնա, թե որքանով է Իրանը պատրաստ լուրջ երկխոսության։
Աղբյուր՝ arajinTV, twentyfournews
Share:

